Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Բրոնևոյը
Դեկտեմբերի 9-ին 89 տարեկանում մահացել է թատրոնի ու կինոյի հայտնի դերասան Լեոնիդ Սերգեյի Բրոնևոյը։ Այս մասին հայտնել է մոսկովյան «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը: Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Այսօր ժամը 7։30-ին մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Սերգեյի Բրոնևոյը»,- ասել է Վարշավերը։
Հոգեհանգստի ու հուղարկավորության օրը հայտնի կդառնա ավելի ուշ։
Բրոնևոյը նկարահանվել է այդ թվում «Գարնան տասնյոթ ակնթարթները», «Պոկրովյան դարպասներ», «Այդ նույն Մյունհաուզենը» ֆիլմերում։