Սաակաաշվիլիին ձերբակալել են (լուսանկարներ, տեսանյութ)
Ուկրաինայի Օդեսսայի շրջանի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին ձերբակալել են Կիևում, այս մասին հայտնում է Газета.ру-ն՝ հղում կատարելով քաղաքական գործչի ֆեյսբուքյան էջին:
Այնտեղ մասնավորապես հրապարակվել է.«Շտապ. Ձերբակալել են Միխայիլ Սաակաշվիլիին, տանում են Ասկոլդի անվան խաչմերուկ, 3ա» - ասվել է հաղորդագրության մեջ:
Քաղաքական գործչի կողմնակիցները կոչ են արել գնալ այն վայրը, որտեղ հավանական է, որ կհասցնեն Սաակաշվիլիին:
Ուկրաինայի Գլխավոր դատախազ Յուրիյ Լուցենկոն նույնպես հայտնել է քաղաքական գործչի ձերբակալման մասին:
«Ըստ խուզարկման մասին հրահանգի, Ազգային ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են Սաակաշվիլիի վայրը և ձերբակալել նրան: Նրան ժամանակավոր մեկուսարան են տարել»:
Ներկայացնում ենք նաև Դավիդ Սակվերալիձեի հրապարակած տեսանյութը՝ ձերբակալման մասին.