Ուինսթոն Չերչիլ. խոսքեր, որոնք ստիպում են մտածել
Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը: Երբ ընտանիք ունեցա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պետք է փոխեի ինքս ինձ, գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը:
Դիվանագիտության մեջ չկան մշտական դաշնակիցներ, կան մշտական շահեր:
Հիմար է այն մարդը, ով երբեք չի փոխում իր որոշումը:
Հաջողությունը վերջնական չէ, պարտությունը ճակատագրական չէ, քաջություն ունենալ շարունակելու՝ահա թե ինչն է իսկականից կարևոր:
Դու թշնամի ունե՞ս: Շատ լավ է: Դա նշանակում է, որ կյանքումդ գոնե մեկ անգամ ինչ-որ բանի համար պայքարել ես: