Ամերիկահայուհին բնապահպանական մրցանակ է ստացել
KPBS հեռուստաալիքը և NCRC կոնֆլիկտների կարգավորման կենտրոնը Կալիֆոռնիայի Սան Դիեգոյից հայկական ծագումով ակտիվիստ Դայանե Թագվորյանին ճանաչել են «Համայնքի հերոս»` բնապահպանական կայունությանն ուղղված պայքարի համար:
Հեռուստաալիքի հաղորդմամբ, Թագվորյանը մեծ ներդրում է ունեցել բնապահպանության ոլորտում, և նրան գովաբանել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:
Նշանակալի է, որ Թագվորյանը Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքի շառավիղ է, 1980-ին հիմնադրել է Environmental Health Coalition կազմակերպությունը, որը միչև այսօր արդյունավետ պայքարում է ԱՄՆ-ում էկոլոգիական և սոցիալական արդարության համար: