Ամուսնալուծության պատճառը ես էի, իմ նոր սերը, շատ եմ ցավեցրել նախկին կնոջս. Տիգրան Մնացականյան (լուսանկարներ)
«Ամուսնալուծության պատճառը ես էի, իմ նոր սերը»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Տիգրան Մնացականյանը, որի նոր սիրավեպը երիտասարդ աղջկա հետ համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել: Մեր հարցին՝ ինչու բաժանվեց կնոջից՝ Լիանա Առաքելյանից, դերասանը պատասխանել է.«Առանց այդ էլ շատ եմ ցավեցրել Լիանային, չէի ցանկանա այդ մասին այլևս խոսել»:
Տիգրանի ամուսնալուծության լուրը վերջերս ենք հայտնել: Կարճ ժամանակ անց նա իր «ֆեյսբուքյան» էջում սկսեց հրապարակել սիրառատ լուսանկարներ 19-ամյա Մարիամ Հովհաննիսյանի հետ, մեզ հետ զրույցում էլ հաստատել է, որ շուրջ մեկ ամիս է՝ միասին են ապրում:
«Իմ ընտրյալը մասնագիտությամբ դերասանուհի է: Ծանոթացել ենք թատրոնում: Թեև մեր միջև տարիքային տարբերությունը մեծ է՝ 21 տարի, բայց դա որևէ նշանակություն չունի: Ես ուզում եմ, որ ինչպես մենք, այնպես էլ բոլոր զույգերը երջանիկ լինեն, փորձություններից կանգ չառնեն և հասնեն իրենց երջանկությանը՝ անկախ ամեն ինչից»,-ասել է դերասանը:
Մանրամասները՝ այստեղ.