«Վնուկովո»-ում առգրավվել է մոտ 500 կգ հայկական կարմիր ձկնկիթ
«Վնուկովո» օդանավակայանում Հայաստանից ներկրված գրեթե 500 կիլոգրամ ձկնկիթ է առգրավվել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության կողմից: Այս մասին հայտնում է Mosday.ru-ն՝ հղում տալով գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությանը:
««Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության Մոսկվայի և Տուլսկի մասնաճյուղի անձնակազմը «Վնուկովո» օդանավակայանում կանգնեցրել է 492 կգ կարմիր իշխանի ձկնկիթի ձևակերպումը, որը Հայաստանից էր ուղարկվել՝ Եվրասիական տնտեսական միության անասնաբուժական հավաստագրի առկայությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ապրանքի պիտակին նշված արտադրանքի քանակը, պահպահնման ու տեղափոխման ջերմաստիճանը չեն համապատասխանել հավաստագրում նշված տվյալներին:
Բեռն առգրավվել է: