Քադիրովը բարկացել է Թրամփի արածից
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը բարկացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից, որով նա Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նա ընդգծել է, որ ամերիկացի առաջնորդի որոշումը, «մեղմ ասած, ոչ ադեկվատ է»: Նրա կարծիքով՝ նմանատիպ հայտարարությունները «մեջքից հարված են» այն երկրներին, որոնք փորձել են վերջին տարիների ընթացքում կարգավորել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
«Դա նշանակում է, որ մահմեդական Պաղեստինն այժմ կորցնում է վերջին հույսը ինքնավարություն ունենալու հարցում: Դա հատկապես բարկացնող է պատմական այս պահին, երբ Ռուսաստանի աջակցությամբ Սիրիայի կառավարական բանակին հաջողվել է երկիրն ազատել «ԻՊ»-ի ահաբեկիչներից»,- «ВКонтакте» սոցկայքի իր էջում գրել է Քադիրովը: