Քիմ Քարդաշյանի օծանելիքն արգելվել է մատակարարել վտանգավոր բաղադրամասի պատճառով (լուսանկարներ)
Նոյեմբեր ամսին հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներկայացրեց իր օծանելիքը երեք տարբերակով՝ «Crystal Gardenia», «Crystal Gardenia Citrus» և «Crystal Gardenia»: Դրանք 35-ից 60 դոլար արժեն: Դրանց վաճառքի մեկնարկին սպասում էին ողջ աշխարհում, սակայն այն հասանելի է դարձել ոչ բոլորին: Այս մասին գրում է Life.ru-ն:
«FedEx» տեղափոխման միջազգային ընկերությունը հրաժարվել է օծանելիքները Ավստրալիա և Նոր Զելանդիա տանել սպիրտ պարունակող նյութի ամար, որը կարող է հեշտորեն այրվել:
Ավստրալացիները, ովքեր անհամբեր սպասում էին պատվերներին, հետ են պահանջել իրենց գումարները, քանի որ կայքում չեն հաղորդել մատակարարման դադարեցման մասին այդ երկրում: