Հռոմի պապը կոչ է անում փոփոխել «Հայր մեր» աղոթքը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել «Հայր մեր» աղոթքի տեքստի փոփոխման կոչով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Նրա կարծիքով՝ կարդալով անգլերենով և այլ լեզուներով արված թարգմանությունը՝ կարելի է մտածել, որ «Աստված ընտրում է՝ մեզ փորձության մեջ գցել, թե ոչ»:
«Դա լավ թարգմանություն չէ, որովհետև ակնարկ է արվում, որ Աստված տանում է դեպի փորձություն»,- հայտնել է Հռոմի պապը:
Նա հիշեցրել է, որ Ֆրասիայում արդեն փոխել են աղոթքի տեքստը, որն այժմ ասում է. «Թույլ մի տուր մեզ գնալ դեպի փորձություն»: Այս ձևակերպման մեջ, ինչպես նշել է Հռոմի պապը, ողջ մեղքը փորձության հարցում ընկնում է մարդու վրա: