Թուրքիան հավակնություններ ունի գրեթե բոլոր հարևան երկրների նկատմամբ. Ռուբեն Սաֆրաստյան
Այսօր Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Թուրքիայում տեղի ունեցող դեպքերի մասին: Նրա խոսքով՝ Արևմուտքի համար վերջին շրջանում հասկանալի չէր, թե ինչ նպատակներ ունի Թուրքիան: Թուրքիան հավակնություններ ունի գրեթե բոլոր հարևան երկրների նկատմամբ: Թուրքիան նպատակ ունի բռնակցել Սիրիայի քրդաբնակ շրջանները, Բաթումիի, Նախիջևանի տարածքները, ինչպես նաև Իրանի մի փոքր հատվածը: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ ՀՀ-ի ներկայիս տարածքների նկատմամբ հավակնություն չունի:
Ըստ մասնագետի՝ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ազդել Ադրբեջանի վրա: Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում կլինեն բողոքի ակցիաներ, զանգվածային անկարգություններ: