Ջաբրահիլում երբեք հայեր չեն ապրել. Մամեդյարով
«Երեւանը շարունակում է իր անօրինական գործունեությունը` փոփոխելով Ադրբեջանի աշխարհագրական ու մշակութային բնութագիրը` իրենց կողմից օկուպացված տարածքում»,-այսպիսի միտք է արտահայտել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը` լրագրողներին ներկայացնելով իր եւ ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի երեկվա հանդիպումը:
Որպես ասվածի ապացույց, Մամեդյարովն օրինակ է բերել Ջաբրահիլում հայկական եկեղեցու բացման փաստը, նշելով, որ Ադրբեջանը խիստ անհանգստացած է այդ հանգամանքով, գրում է ArmTimes.com-ը:
«Ջաբրահիլում երբեք հայեր չեն ապրել: Այդ բնակավայրն ամբողջությամբ ադրբեջանցիներով է բնակեցված եղել, նրանց նկատմամբ էթնիկ մաքրում է կատարվել 1993 թվականին: Սա մեզ համար եւս մեկ դրսեւորում է Հայաստանի կողմից հումանիտար օրենքների խախտման: Այս քայլերը, ինչպես նաեւ հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները հակամարտ գոտում, կարծես չեզոքացնում են խաղաղ բանակցություններով հացի լուծմանը գնալու բոլոր ջանքերը: Ահա այս հարցերը չափազանց կարեւոր են եւ պետք է բազմակողմանի ուսումնասիրության ներկայացվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ու նրա համանախագահողների կողմից»,-ասել է Մամեդյարովը: