Թուրքիայի հասարակությունը հիասթափված է Էրդողանից. Կիրո Մանոյան
Այսօր ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին: Նա այդ ցույցերն անվանեց թուրքական ամառ, սակայն դրանք ըստ մասնագետի՝ կապ չունեն արաբական գարնան հետ, քանի որ թուրքերն այնքան մեծ դժգոհություն չունեն իշխանություններից, որքան արաբական գարուն տեսած ժողովուրդները:
Այդ ակցիաները փաստում են այն մասին, որ Թուրքիայում տիրում է ավտորիտար ռեժիմը:
Կիրո Մանոյանի կարծիքով՝ հասարակությունը հիասթափված է Էրդողանից: Դա չի հանգեցնի Թուրքիայում իշխանության փոփոխությանը, բայց եթե Էրդողանն այսպես շարունակի, ապա սա սկիզբ կդնի նրա վախճանին: