Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաճախակի հանդիպումները պայմանավորված են շփման գծում լարվածության որոշակի նվազմամբ. Շավարշ Քոչարյան
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը իր տեսակետն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ քննարկումների մասին իր տեսակետը:
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաճախակի հանդիպումները պայմանավորված են շփման գծում լարվածության որոշակի նվազմամբ:
«Ցանկացած բանակցություն ավելի լավ է, որովհետև դրա այլընտրանքը ռազմական գործողություններն են: Այդ տեսակետից կարելի է գնահատել այդ հանդիպումը, որն արձանագրում է վստահության մթնոլորտի անհրաժեշտության մասին»,-ասաց նա:
Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ տալիս է համաձայնություն և որպես կանոն, հետո խոչընդոտում. «Այդ տեսակետից նա ամեն ինչ անում է ստատուս քվոն պահպանելու համար: Եթե ինքն, իրոք, ցանկանում է ստատուս քվոյի փոփոխություն, ապա պետք է այդ գործելաոճը դադարեցնի», - ընդգծել է Քոչարյանը։
Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները, որ հաճախակի են դարձել, համընկնում են այն մոտեցման հետ, որ լարվածությունը շփման գծում որոշակի առումով ընկել է. այդ տեսակետից դա դրական է