Նախկին «Միսս Թուրքիան 2017»-ը հնարավոր է հայտնվի բանտում
«Միս Թուրքիա-2017» գեղեցկության մրցույթի հաղթող Ըթըր Էսենին, ով հաղթանակից մի քանի ժամ հետո զրկվել է իր տիտղոսից՝ անցած տարվա հուլիսին երկրում տեղի ունեցած պետհեղաշրջման հետ փորձի մասին իր թվիթի պատճառով, սպառնում է մինչև մեկ տարվա ազատազրկում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Hurriyet-ին:
Հուլիսին, հեղաշրջման փորձի տարելիցին, Էսենը Թվիթերում գրել էր, որ իր մոտ դաշտան է սկսվել ու իր «արյունը գումարվել է հերոսների արյանը», որոնք զոհվել էին այդ ապստամբության ժամանակ։ Նա բոլորովին անտեղի համեմատություն էր արել, որը նման էր ցինիզմի:
Դրանից հետո գեղեցկության մրցույթի կազմակերպչական հանձնաժողովը որոշում կայացրեց նրան զրկել «Միսս Թուրքիա -2017» կոչումից:
Ստամբուլի դատախազությունը իր մեղադրական եզրահանգման մեջ պահանջում է Էսենին դատապարտել 6 ամսից մինչև 1 տարի ազատազրկման՝ հրապարակավ վիրավորանքի և անարգանքի համար:
Աղջիկը իր գրառումը մեկնաբանելիս նշել է, որ ինքը ոչ մեկին վիրավորելու ցանկություն և նպատակ չի ունեցել:
Esen ինքը պնդում է, որ իր հաղորդագրությունը Twitter- ում գրված էր հեգնական ձեւով տեսակետից հիշատակ զոհերի հեղաշրջման փորձ: Նա հերքում է որեւէ մեկի մտադրությունը նրանց վիրավորելու մասին: