Ով է սպանել պոռնոաստղ Էյմսին և ինչ կապ ունի հասարակությունը (լուսանկարներ 16+)
23-ամյա պոռնոաստղ Էյմսը ինքնասպանություն է գործել, այն բանից հետո, երբ նրան սկսել են հալածանքների ենթարկել՝ ինտիմ տեսարանում գեյ-պոռնոդերասանի հետ նկարահանվելու մասին մեկնաբանությունների համար: Այս մասին գրում է Life.ru-ն:
Աղջիկը հասարակաց տներում սկսել է աշխատել երեք տարի առաջ: Նա զինվորականների ընտանիքից է եղել: Պոռնոֆիլմերում նկարահանվելու նրա որոշումը շատ ծանր է եղել ընտանիքի համար:
23 տարեկանում նա կարողացել է որոշակի ճանաչում ձեռք բերել, նկարահանվելով 270 ֆիլմերում: Նա արժանացել է բազմաթիվ պարգևների:
Թվիթերյան իր էջում աղջկա վերջին գրառումը հետևյալն է եղել. «Ով կարող է փոխարինել ինձ վաղը @EroticaXNew-ի նկարահանումներին, ինչ կանեիք դուք եթե իմանայիք, որ վաղը նկարահանվելու եք մի տղայի հետ, ով նկարահանվում է գեյ-պոռնոֆիլմում:
Աղջկա ընկերները պատմել են, որ աղջկա այս գրառումից հետո մեղադրանքների մեծ ալիք է սկսվել: Նրան մեղադրել են հոմոֆոբիայի մեջ: Նա սկսել է պայքարել բողոքի ալիքի դեմ և բացատրել իր դիրքորոշումը:
«Ես հոմոֆոբիկ չեմ, շատ աղջիկները չեն աշխատում այնպիսի տղաների հետ, ովքեր նկարահանվել են գեյ-պոռնոֆիլմերում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ես իմ մարմնին վտանգի տակ չեմ դնում, որովհետև չգիտեմ, թե ինչ են անում նրանք իրենց անձնական կյանքում»:
ԼԳԲՏ ակտիվիստները աղջկան հոգեկան մեծ ճնշումների են ենթարկում:
Մի քանի օր անց աղջիկը հայտնվում է դեպրեսիայի մեջ, որից հետո որոում է ինքնասպանություն գործել: Մահացածի գործընկերները ցնցվում են նրա մահվան մասին լսելով: Բոլորը համարում էին նրան աշխարհի ամենալավ և բարի մարդկանցից մեկը: Դերասանուհու մարմինը հայտնաբերվել է Կալիֆորնիա նահանգի Քամարիլոյում գտնվող իր բնակարանում: