Ուկրաինայում FEMEN-ի ակտիվիստուհին կոչ է արել Սաակաշվիլուն և Պորոշենկոյին հեռանալ երկրից (լուսանկարներ 18+)
Ուկրաինայում FEMEN-ի ակտիվիստուհին մարմնի վրա գրառում է արել, որով պահանջել է, որ Պորոշենկոն և Սաակաշվիլին հեռանան երկրից: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ակտիվիստուհին իր աջ ձեռքում ունեցել է թիակ և բացականչել է «հեռացեք երկրից, թույլ տվես որ ուկրաինացիները խաղաղ ապրեն»:
Անցորդներին հաջողվել է համոզել ակտիվիստուհուն, որ հագնվի: Իսկ երբ իրավապահները փորձել են նրա մերկ մարմինը ծածկոցով փակել, նա իր ձեռի թիակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրանց: