Էրդողանը Լոզանի պայմանագրի դրույթները հնացած է որակել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լոզանի խաղաղության պայմանագրի դրույթները հնացած են: Այս մասին գրում է Tass-ը:
Էրդողանը նման կարծիք է հայտնել Հունաստան կատարած այցի շրջանակներում, Հունաստանի նախագահ Պրոկոլիս Պավլոպուլոսի հետ զրույցի ժամանակ:
«Կան հարցեր, որոնց Լոզանի պայմանագրով չի տրվում պատշաճ կարևորություն»,- ասել է Էրդողանը:
Այս համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 94 թվականին: Այն ոչ միայն թուրք-հունական պայմանագիր էր, այլ նաև վերաբերվում է 11 երկրների՝ այդ թվում Ճապոնիային:
Էրդողանի խոսքերով 94 թվականից մինչև հիմա շատ բաներ են փոխվել և նոր խնդիրներ են առաջացել Հունաստանի և Թուրքիայի միջև: