Գարիկ Մարտիրոսյանի կինը Պուտինին կարճամետրաժ ֆիլմ է նվիրել (տեսանյութ)
Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, ինստագրամյան իր էջում կարճամետրաժ ֆիլմ է հրապարակել, որը նվիրել է 2018-ին ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին հայտնած երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինին:
«Վլադիմիր Պուտինը պաշտոնապես հաստատել է ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը։ Այդ իրադարձությանն է նվիրված 2 սերիայից բաղկացած կարճամետրաժ ֆիլմը, որը հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Առաջին մասը նվիրված է նախընտրական քարոզչությանը, երկորրդ մասը՝ հետընտրական շրջանին։ Մինչև մարտի 18-ը խորհուրդ չի տրվում դիտել»,- գրել է Ժաննան։