Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք և հայտնել ամերիկյան դեսպանատան անձնակազմին Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին: Այս մասին գրում է BBC-ն:
Արաբական երկրների առաջնորդներն ավելի վաղ Թրամփն հորդորում էին հետ մնալ այս քայլից, որը կարող է տարածաշրջանում կոնֆլիկտի նոր ալիք առաջացնել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Սպիտակ տան ներկայացուցիչները, դեռևս ԱՄՆ-ն համապատասխան շինություն չունի Երուսաղեմում դեսպանատան ձեռքի տակ, դրա համար տեղափոխումը կարող է տարիներ տևել: