Ամերիկուհին սպանվել է՝ հանդիպման գնալուց հետո
Ոստիկանությունը հայտնաբերել է մի աղջկա մարմին‚ ով իր մահից առաջ գնացել էր հանդիպման և տեղեկացրել իր համացանցի հետևորդներին այդ մասին‚ գրում է Omaha World Herald հրատարակությունը:
Նոյեմբերի 15-ին անհայտ կորած Սիդնեյ Լուֆը՝ ԱՄՆ Նեբրասկա նահանգից‚ սպանված է գտնվել դեկտեմբերի 4-ին: Այս մասին հայտնել են աղջկա ծնողները: Սակայն հանցագործության մանրամասները չեն հրապարակվել:
Իր մահից առաջ 24-ամյա աղջիկը Snapchat-ում սելֆի է հրապարակել՝ «պատրաստ եմ հանդիպման գնալու» վերնագրով: Հաջորդ օրը նա աշխատանքի չի գնացել:
Գլխավոր կասկածյալը 23-ամյա Բեյլի Բեսվելլ անունով աղջիկն է‚ ում հետ Լուֆը հանդիպման է գնացել‚ և նրա բնակարանի բնակչուհի Օբրի Թրեիլը: Նրանց մնակարանը այն վերջին վայրն է‚ որտեղից Լուֆի հեռախոսը ազդանշան է տվել:
Երկու կասկածյալներին ձերբակալել են այլ նահանգում և ձերբակալել քննության ընթացքում: