Ռուսաստանը գումար չունի՝ միջուկային գնացքներ կառուցելու համար
Ռուսաստանում դադարել են «Բարգուզին» նոր սերնդի մարտական երկաթուղային համալիրի մշակումը՝ ամենաքիչը կարճաժամկետ հեռանկարում: Այս մասին գրում է Российская газета-ն՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ պաշտոնական հայտարարությանը:
Ըստ տվյալների՝ ծրագիրը չի ընդգրկվել 2018-2027թթ. սպառազինությունների նոր պետական ծրագրում ֆինանսավորման պակասի պատճառով։ Մինչ այս՝ նախաստեսվում էր նման գնացքների կառուցումը ավարտել մինչև 2040 թվականը:
«Ամենայն հավանականությամբ՝ պատճառը գումարն է»,– ասվել է ՊՆ պաշտպանական-արդյունաբերական կոմպլեքսի հաղորդագրության մեջ: