25-ամյա միակ կին օդաչու հայուհի Նադեժդա Բենկլյանը պարգևատրվել է ՆԱՍԱ-ի կողմից
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի առաջին և առայժմ միակ կին օդաչուին` 25–ամյա հայուհի Նադեժդա Բենկլյանին NASA-ի տիեզերագնաց Հայդի Ֆայֆերը հանձնել է ԱՄՆ–ի դեսպանատան պարգևը «Կանանց առաջնորդության և արիության համար»:
Պարգևատրման արարողությունը կայացել է Վրաստանի ավիացիոն համալսարանում, որի շրջանավարտ է Բենկլյանը։
«Ինձ համար մեծ պատիվ է, առավել ևս, որ այդ պարգևն ինձ հանձնել է նման կարևոր անձնավորություն։ Ես հիացած եմ նրանով։ Անհավանական է, երբ նման մարդը հիանում է քեզնով։ Պարզվում է` նա ցանկացել է օդաչու դառնալ, բայց տեսողական խնդիրների պատճառով չի կարողացել», – ասել է Բեկլյանը Sputnik Գրուզիային։
Մի քանի ամիս առաջ Բենկլյանը սկսել է աշխատել «Georgian Airways» ավիաընկերությունում։ Նա ապացուցեց, որ կինն էլ կարող է տղամարդուն հատուկ գործեր անել ու կառավարել ինքնաթիռը նրանցից էլ լավ։