Թայվանում բնակիչները 9-ժամյա ծիածանով են հիացել (տեսանյութ)
Թայվանում Չինական մշակույթի համալսարանի դասախոսները և ուսանողները ականատես են եղել Թայբեյի լեռներում ծիածանի‚ որը ձգվում էր 9 ժամ: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Ըստ դիտարկումների‚ լուսանկարների և տեսանյութերի‚ ծիածանը երևացել է հետևյալ ժամանակահատվածում՝ 6.57-15.55‚ այսինքն՝ 8 ժամ և 58 րոպե:
Նման երևույթը իրական անոմալիա է բնության մեջ‚ քանի որ այնպիսի օդերևութաբանական երևույթը ձգվում է ոչ ավել քան 1 ժամը: