Ուկրաինացին սպանել է իր հետ ապրող բնակչուհուն՝ խանդի պատճառով (լուսանկարներ)
Կիևում դեկտեմբերի 1-ին‚ 36-ամյա տեղացի բնակիչը մահացու ծեծի է ենթարկել իր 34-ամյա բնակակցուհուն՝ խանդի պատճառով: Այս մասին հայտնում է մայրաքաղաքային ոստիկանության մամուլի ծառայությունը:
Կինը զոհվել է՝ գիտակցության չգալով:
Իրավապահները հարցաքննել են վկաներին և ձերբակալել կասկածյալին:
Հարուցվել է քրեական գործ:
Տղամարդուն մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում: