Գերմանիայում երկու գնացքների բախումից 47 հոգի է տուժել
Գերմանիայի Դյուսսելդորֆ քաղաքում երկու գնացքների բախումից 47 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է Korrespondent.ru կայքը:
«Գնացքում հայտնաբերվել են 155 մարդ‚ 41 մարդ տուժել է‚ ևս 3-ը ստացել միջին աստիճանի վնասվածքներ և 3-ը՝ ծանր աստիճանի վնասվածքներ» - ասվում է տեղական փրկակարական ծառայության Twitter-ի հայտարարության մեջ: