Ծառերի համատարած սպանդ Դավիթաշենում
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հերթական ծառերի համատարած սպանդն է տեղի ունեցել Երևանում:
Օրը ցերեկով անհայտ անձինք Դավիթաշեն վարչական շրջանում՝ «Սիթի»-ի հարևանությամբ, քոքից վերացրել են 30-ից ավելի հաստաբուն՝ 5-20 տարեկան ծառերը:
Այս պահին բեռնատարով հեռացնում են ծառերը, մինչդեռ մի քանի մետր այնկողմ գտնվում է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի աշխատավայրը:
Արդյոք թաղապետը տեղյակ է ծառերի սպանդից, դեռևս չգիտենք, բայց որ վանդալները օրը ցերեկով են իրենց սև գործն անում, դա վկայում է այն մասին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինչքան էլ հայտարարի, թե ծառերն իր հսկողության տակ են, այսօրվա կարդրերը այլ բան են հուշում: