«Երբեք չեմ ներելու ինձ էն փոքրոգությունը, որն էդպես էլ թույլ չտվեց խոնարհվել քո առջև». Քրիստ Մանարյանը՝ էլվինա Մակարյանի մասին (տեսանյութ)
Երաժիշտ, երգահան Քրիստ Մանարյանը հուզիչ գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նվիրված ջազային երգչուհի էլվինա Մակարյանին.
«Երբեք, երբեք ու Երբեք չեմ ներելու ինձ էն փոքրոգությունը, որը կաշկանդում ու կաթվածահար էր անում հոգիս և էդպես էլ թույլ չտվեց, որ գամ, մարդավարի խոնարհվեմ տաղանդիդ ու հատկապես քո առջև, և որին ինչ անուն ասես տվեցի, թեև իրական անունն էր Ակնածանք: Ես ուր, Էլվինան ուր....թեև էնքան մոտիկ էինք՝ ե՛ւ Երևանում, ե՛ւ հատկապես Գլենդելում....կներես, Վարպետ, հազար անգամ կներես»,-գրել է Մանարյանը՝ հրապարակելով էլվինայի կատարումներից մեկը։
Հիշեցնենք, որ էլվինա Մակարյանը կյանքից հեռացել է 2007 թվականին՝ ԱՄՆ-ում։