Իսլամիստները մահափորձ էին պլանավորել Մեծ Բրիտանիայի վարչապետի վրա
Բրիտանական ոստիկանությունը երկու տղամարդկանց է ձերբակալել‚ ովքեր պլանավորում էին վարչապետ Թերեզա Մեյի բնակության վայրը պայթեցնել և սպանել նրան: Այս մասին հայտնում է Independent լրատվականը:
Բրիտանական Mi5 հակահետախուզության վարկածով‚ կասկածյալները պլանավորում էին պայթուցիկով պայուսակը տանել Դաունինգ սթրիթի վարչապետի նստավայր‚ իսկ պայթյունից հետո հարձակվել Մեյի վրա՝ դանակներով:
Ոստիկանական որոնումների արդյունքում՝ Լոնդոնում և Բիրմինգեմում 2 իսլամիստներ են ձերբակալվել: