Ռադայի մոտ վրաններ կառուցած Սաակաշվիլու «զորքի» և ոստիկանների ընդհարումը. կան տուժածներ (լուսանկարներ‚ տեսանյութ)
Չորեքշաբթի առավոտյան Ուկրաինայի ոստիկանությունը փնտրել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Գերագույն ռադայի շենքի մոտակայքում տեղակայված վրանային ճամբարում և փորձել գրոհով վերցնել այն, ինչի հետևանքով իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է Украинская Правда-ն:
Առավոտյան տեղական ժամով ժամը 6:00-ին իրականացված գործողության ընթացքում իրավապահները մտել են ճամբար, բայց հանդիպել են ցուցարարների դիմադրությանը: Բախումների արդյունքում տուժել են Սաակաշվիլու հետևորդները:
Նշվում է, որ այժմ Սաակաշվիլիի աջակիցները բարիկադներ են կառուցում:
Այժմ‚ ըստ տեղեկությունների‚ Սաակաշվիլին գտնվում է «Կիև» հյուրանոցում՝ հսկողության տակ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ խուզարկում են իրականացրել և ձերբակալել են Միխեիլ Սաակաշվիլիին‚ ում Կիևի փողոցներից մեկու ազատել են Սաակաշվիլու կողմնակից ցուցարարները: