Ծրագրավորողը ստիպված է եղել կոտրել սննդի առաքման կայքը՝ իր պատվերը ստանալու համար
Համացանցում տարածվել է բելառուս ծրագրավորողի հրապարակումը‚ որում նա պատմում է‚ որ ստիպված է եղել սննդի առաքման կայքը կոտրել‚ որպեսզի բուրգեներ կարողանա ուտել: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Իր խոսքերով՝ քաղաքի քարտեզի վրա չգիտես ինչու հենց իր գրասենյակը չէր երևում‚ որպեսզի նշեր‚ թե որտեղ հասցնեն իր պատվերը: Նա համարել է‚ որ դա հեշտ լուծվող սխալ է կայքի ծրագրի կոդում և որոշել է շտկել այն:
Ծրագրավորողը ջարդել է կայքի ներքին համակարգը և փոփոխել կոդը այնպես‚ որ իր հասցեն գրանցվի առաքման տարածքում: