Արևմուտքը հերթական անգամ ցույց տվեց իր դեմքը. Քադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը «Telegram»-ի իր էջում մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականի հեռացումը 2018թ-ի ձմեռային Օլիմպիական խաղերից: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ռուսների համար կարևոր է իրենց դրոշի տակ հանդես գալը: Մենք հայրենիք ունենք, ոչ մի մարզիկ չեչենական գրանցումով ելույթ չի ունենա չեզոք դրոշի տակ: Ռուսաստանի հավաքականի հեռացումն Արևմուտքի անձնավորումն էր, որը խեղաթյուրված է կեղծավորությամբ, վախկոտությամբ և ինտրիգով»,- գրել է Քադիրովը:
Չեչնիայի ղեկավարը նշել է, որ սպորտն անձնական քաղաքական հետաքրքրութունների համար օգտագործել կարող են միայն թույլ և վախկոտ մարդիկ: