Ռուսաստանը զրկվեց 2018թ. Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն որոշում է ընդունել Ռուսաստանի հավաքականին 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից զրկելու մասին: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով ՄՕԿ-ի հաղորդագրությանը:
17 ամսվա ընթացքում կոմիտեն ապացույցներ է հավաքել Ռուսաստանում դոպինգային համակարգի գոյության մասին: Գործադիր կոմիտեն որոշել է հեռացնել հավաքականին Օլիմպիական խաղերից:
Օլիմպիական ուղեգիր նվաճած և դոպինգի հետ առնչություն չունեցած ռուսաստանցի մարզիկներին թույլ կտրվի մասնակցել չեզոք դրոշի տակ: