Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետախուզման մեջ է հայտարարել Միխայիլ Սաակաշվիլիին՝ Օդեսայի նախկին նահանգապետին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Գերատեսչությունում հաղորդել են, որ համապատասխան հրահանգն ուղարկվել է ազգային ոստիկանություն:
Հարկ է նշել, որ նախկին նահանգապետն առանձնապես չի թաքնվում: Այժմ նա իր համախոհների հետ Գերագույն ռադայի շենքի մոտ է՝ Կիևի կենտրոնում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը Սաակաշվիլիին 24 ժամ է տվել: