Ուկրաինայի գլխավոր դատախազը Սաակաշվիլիին 24 ժամ է տվել
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Միխայիլ Սաակաշվիլիին մեկ օր է տվել նրա համար, որպեսզի նա կամավոր կերպով ներկայանա Ուկրաինայի անվտանգության ծառայություն: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Հակառակ դեպքում նրա հետևից կգնան իրավապահ մարմինների աշխատակիցները և հարկադիր կերպով նրան կբռնեն:
«24 ժամ անց Ուկրաինայի իրավապահ համակարգն անհրաժեշտ ամեն ինչ կանի, որպեսզի քաղաքացիություն չունեցող Սաակաշվիլին կանգնի քննիչների, իսկ այնուհետև դատարանի առաջ»,- նշել է նա Գերագույն դատարանում: