Հայտնի է ամենագեր բնակչությունն ունեցող երկիրը
Անցկացրած ուսումնասիրությունից հետո գիտնականները այն եզրակացության են եկել‚ որ ողջ աշխարհում ավելի քան 2 միլիարդ մարդ ճարպակալմամբ է տառապում:
Ավելի մեծ քանակությամբ մարդիկ‚ ովքեր տառապում են ճարպակալման տարբեր ձևերով‚ ֆիքսել են ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է New England Journal of Medicine-ը:
Իր ուսումնասիրությունների մեջ բժիշկները դիտարկել են 195 երկիր և եկել այն եզրակացությանը‚ որ ամենաշատ գեր մարդիկ Միացյալ Նահանգների տարածքում են:
Այստեղ երեխաների և դեռահասների ավելի քան 13 %-ը ունեն ճարպակալում: Բացի դրանից՝ 24% մեծահասակ ամերիկացիների մոտ արձանագրվել է ճարպակալման ծայրահեղ տեսակներ:
Եվս մեկ ռեկորդակիր է դարձել Եգիպտոսը‚ որտեղ մեծահասակ բնակչության շուրջ 1/3 մասը ավելորդ քաշ ունի: