Ավստրիայում միասեռականները կրկին հնարավորություն կունենան ամուսնությունը գրանցել
Միասեռական զույգերը կկարողանան իրենց հարաբությունները գրանցել սկսած 2019 թվականի հունվարի 1-ից: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Ավստրիայի Սահմանադրական դատարանը որոշել է չեղարկել այն արգելքը‚ որ 2018 թվականի դեկտեմբերի 31-ից չէր թույլատրում երկրում միասեռականների ամուսնությունը:
Ընդունվել է‚ որ դատարանի նման որոշումը դեմ է սահմանադրության՝ բոլորի հավասարության մասին օրենքին և խտրականության օրինական ձև է:
Այս որոշման հիմքում է այն կանանց բողոքը‚ ովքեր դիմել էին՝ իրենց ամուսնությունը օրինականացնելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել‚ որ Ավստրիայում բնակչության 61.6%-ը կողմ է քվեարկել միասեռական ամուսնություններին: