Եղբայրները ծեծել են իրենց քրոջը բռնաբարությունից փրկողներին
Նոր Մոսկվայում՝ Ռումյանցևա շրջանում, երեք երիտասարդներ մի աղջկա պատիվն են պահել‚ երբ գիշերը նրան անծանոթներ էին մոտեցել խանութի դիմաց և փորձել սեռական ոտնձգություններ անել: Սակայն արդյունքում հենց իրենք են ծեծվել:
Փրկիչների վրա հարձակվել են աղջկա եղբայրները: Նրանց հասկացրեցին‚ որ քրոջ պատիվը իրենք էլ կարող էին պաշտպանել‚ խառնվել պետք չէր:
Ինքը՝ աղջիկը հարցաքննության ժամանակ հայտարարել է‚ որ ինքնուրույն էլ ընդունակ է իրեն պաշտպանել և ոչ ոքի կարիքն էլ չունի: