Հայտնի է թե ինչու են ձերբակալել Սաակաշվիլիին
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունից հայտնել են, թե ինչու են Կիևի իր բնակարանում ձերբակալվել Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ուկրաինայի ԱԱԾ-ի մամլո ծառայությունից նշել են, որ նա կասկածվում է հանցավոր կազմակերպությունների մասնակիցներին աջակցելու և նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու մեջ:
Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը պնդում է, որ Սահակաշվիլին մեղադրվում է պետական իշխանությունը տապալելու փորձ կատարելու մեջ:
Հատկանշական է, որ երբ Վրաստանի նախկին նախագահը ձերբակալվել է Անվտանգության ծառայության կողմից, Սահակաշվիլիի կողմնակիցները փորձել են նրան ազատել:
Հիշեցնենք, որ այսօր՝ ձերբակալությունից առաջ, Սաակաշվիլին Կիևում բարձրացել էր իր տան տանքին և սպառնում էր այնտեղից ցած նետվել: