Ես ֆրանսիացի եմ ու հայ. մեկը մյուսից չես կարող անջատել. Շառլ Ազնավուր (տեսանյութ)
Չեմ վախենում դրանից, սակայն միաժամանակ չեմ ցանկանում մահանալ. այս մասին շանսոնյեն հայտարարել է Բուլղարիայի bTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Նա նշել է, որ իր երկարակեցության գաղտնիքը իր ծիծաղն է:
Հարցազրույցի ժամանակ Ազնավուրը անդրադարձել է նաև իր ծագմանն ու արմատներին.
«Ես ֆրանսիացի եմ ու հայ: Մեկը մյուսից չես կարող անջատել, ինչպես կաթը սուրճից: Սակայն եթե իմ պապիկներից մեկը լիներ սև, մյուսը՝ հրեա, երրորդը՝ արաբ, ես նույնը կլինեի: Եթե բոլորն այսպես մտածեին, աշխարհում չէր լինի այլատյացություն ու հակասեմիտիզմը»,-ասել է Ազնավուրը: