Կիևում ձերբակալեցին Միխայիլ Սաակաշվիլիին
Իրավապահներին հաջողվել է տանիքից իջեցնել և ձերբակալել Միխայիլ Սաակաշվիլիին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Վերին Ռադայի անկուսակցական պատգամավոր Վիկտոր Չումակը հայտարարել է, որ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել Սաակաշվիլիին:
«Հատուկ ուժերը Սաակաշվիլիին տան տանիքից հանեցին»,- այս մասին հայտարարվեց Ուկրաինայի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Սակայն մինչ այս պահը նրանք դեռ գտնվում են տան ներսում և չեն կարողանում փողոց դուրս գալ, քանի որ տունը շրջափակված է քաղաքացիների կողմից:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Սաակաշվիլին Կիևում բարձրացել էր իր տան տանիքին և սպառնում էր այնտեղից ցած նետվել, եթե ոստիկանները փորձեին իրեն դիպչել:
Նրա կողմնակիցները ծեծկռտուք էին սարքել դեպքի վայրում իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանների հետ: