Կիևում Սաակաշվիլիի տան մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին մարզպետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցները նրա Կիևի տան մոտ բախվել են ոստիկանության հատուկ ուժերի ծառայողների հետ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Սաակաշվիլիի կողմնակիցները այնտեղ են հավաքվել, որպեսզի աջակցեն նրան:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին այժմ գտնվում է իր տան տանիքում, որտեղ բարձրացել է Անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանման աշխատակիցներից խուսափելու հանար: