Սաակաշվիլին սպառնում է ցած նետվել տանիքից, եթե փորձեն իրեն դիպչել
Օդեսայի նախկին մարզպետ Միխայիլ Սաակաշվիլին այժմ գտնվում է իր տան տանիքում, որտեղ բարձրացել է Անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանման աշխատակիցներից խուսափելու հանար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով ուկրաինական ԶԼՄ-ներին:
«Հիմա Սաակաշվիլին գտնվում է Կիևի իր տան տանիքում: Աղմուկ է լսվում: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ եթե փորձեն դիպչել իրեն, նա ցած կնետվի»,- նշում են դեպքի վայրում գտնվող լրագրողները:
Դեպքի վայրում այս պահին համատեղ աշխատանքներ են իրականացնում ոստիկանության, փրկարարական և բժշկական ծառայությունների աշխատակիցները: