Ուզում եմ հայկական սուրճի բրենդ ստեղծել. Սերժ Թանկյան
Օրերս SOAD խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Expert-ին հարցազրույց է տվել, որում հիմնականում խոսել է «Կոլովրատի մասին առասպել» ֆիլմի երաժշտությունը գրելու մասին:
Հարցազրույցի վերջում Թանկյանը խոսել է իր առաջնահերթությունների մասին` ասելով, որ իր համար առաջնայինը որդին և նրա հետ ժամանակ անցկացնելն է:
Թանկյանի խոսքով` ինքը պատրաստ է հանուն որդու մեկ ժպիտի զրոյացնել իր կարիերան և երաժշտական գործունեությունը, ապա անդրադառնալով իր ներկայիս գործունությանը` նշել է հետևյալը.
«Եթե խոսենք ստեղծագործականության մասին, ապա հիմա ես երաժշտություն եմ գրում: Հետագայում էլ եմ գրելու: Եվ մի քանի գաղափար ունեմ, օրինակ՝ հայկական սուրճի բրենդ ստեղծել, որովհետև ես սիրում եմ այն: Կան շատ բաներ, որոնք ես ցանկանում եմ փորձել անել: Տեսնենք` ինչ կստացվի»: