13-ամյա գերազանցիկ աշակերտուհին ինքնասպան է եղել իրեն ծաղրելու պատճառով (լուսանկարներ)
13-ամյա Ռոզալի Ավիլան Կալիֆոռնիայից հրաժեշտի նամակ է գրել, որում ներողություն է խնդրել ընտանիքից նրա համար, որ նա «տգեղ» է եղել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Ռոզալին սովորում էր ութերորդ դասարանում, գերազանցիկ էր, երազում էր դառնալ փաստաբան, նաև ֆենոմենալ հատկություններ ուներ երգելու և նկարելու հարցում:
Սակայն վերջին մի քանի ամիսներին ծնողները նկատում էին, որ աղջկա հետ ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում: Նա դադարել էր ժպտալ, ցուցակ ուներ նրանց անուններով, ովքեր ծաղրում էին դպրոցում իրեն, նրան ծաղրում էին բրեկետ-համակարգերի և հագվելու ոճի համար:
Աղջիկը մի քանի անգամ փորձել էր ինքնասպան լինել, սակայն ծնողները հասցրել էին փրկել նրան: Նրանք կարծում էին, որ խնդիրը տարիքային է: