Սենսացիոն շրջադարձ՝ Ջիգարխանյանի ամուսնալուծության գործում. զույգն իրականում չի՞ ամուսնալուծվել (տեսանյութ)
Այսօր եթերում հայտնված «Ուղիղ եթեր» հաղորդման ժամանակ նոր մանրամասներ են բացահայտվել հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի ամուսնալուծության գործից: Այս մասին գրում է Pyamoj-efir.ru-ն:
Ջիգարխանյանի սկանդալային ամուսնալուծության գործում սենսացիոն շրջադարձ է տեղի ունեցել: ԽՍՀՄ ժողովրդական արտիստը և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դեռևս ամուսին և կին են: Ինչպես հավաստիացրել է Վիտալինայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը, դերասանը դատարան է ներկայացրել անվավեր անձնագիր:
Այս եթերը կպատասխանի մի շարք հարցերի, այդ թվում՝ ով է Էլինա Մազուրը, ինչու օրերս նրան հրապարակավ մեղադրեցին սև մոգությամբ զբաղվելու մեջ, և ճիշտ է արդյոք, որ Վիտալինայի ծնողներն աշխարհում ամենաազդեցիկ ցանցի անդամներից են;