Հայաստանում կանցկացվի WCIT-2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուի հանդիպման ժամանակ հայտնել են, որ Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը :
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում 2019թ. անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։
«Համաժողովի անցկացումը Հայաստանում պարտավորեցնող է, և կգործադրվեն բոլոր ջանքերը այն բարձր մակարդակով կազմակերպելու համար» - նշել է Վահան Մարտիրոսյանը։
Իվոն Չուն իր հերթին ընգծել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի կողմից ևս քայլեր կարվեն համաժողովի նախապատրաստական աշխատանքներին աջակցելու համար:
Նա հավելեց նաև, որ համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրների 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։
WCIT 2019թ-ը Հայաստանում կանցկացվի ՀՀ կառավարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) աջակցությամբ: