ԼՂ հակամարտությունը քննարկվել է Ալիևի և ԵՄ ներկայացուցչի կողմից:
ԱՊԱ գործակալությունը հայտնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
Սա Կլաարի առաջին այցն է Բաքու: Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ ապագայում Կլաարը հաճախ կայցելի Ադրբեջան, և նրան հաջողություն է մաղթել աշխատանքում:
Հանդիպմանը նաև կարծիքների փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ: