Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրում է «միջուկային պատերազմի շեփոր հնչեցնելու» մեջ
Հս. Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ կայանալիք ամերիկյան-հարավկորեական համատեղ զորավարժությունները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը «միջուկային չարք» է, իսկ իր քաղաքաշինությամբ ԱՄՆ-ն «միջուկային պատերազմի շեփոր է հնչեցնում»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փհենյանի տվյալներով՝ դեկտեմբերի 4-8-ը նախատեսված Vigilant ACE զորավարժություններին 1200 ամերիկացի զինծառայող և 230 ինքնաթիռ է մասնակցելու:
«Այս փաստն ապացուցում է, թե ով է միջուկային պատերազմի իրական մոլեռանդը»,-ընդգծել է դիվանագետը:
Հյուսիսկորեական ԱԳՆ-ի գնահատմամբ՝ տարածաշրջանում մարտավարական միջուկային սպառազինում տեղակայելով՝ ԱՄՆ-ն «անդադար խոշորամասշտաբ և աննախադեպ ռազմական սադրանքների է ենթարկում Կորեական թերակղզում տիրող իրավիճակը՝ այն պայթյունավտանգ դարձնելով»: