Կիևում Սաակաշվիլին իր համախոհների հետ «Պորոշենկոյի իմպիչմենթի համար երթ» է անցկացրել (լուսանկարներ)
Կիևի կենտրոնում անց է կացվել «Իմպիչմենթի երթը», որը կազմակերպել է «Նոր ուժերի շարժումը»՝ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի ղեկավարությամբ: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, ակցիայի մի քանի հազար մասնակիցները հավաքվել են Տարաս Շևչենկոյի անվան այգում:
Բողոքողները հայտնում են, որ Ուկրաինայի իրավիճակը կարելի է բարելավել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի «ազգային իմպիչմենթի» ճանապարհով:
Հանրահավաքի մասակիցներին ուղեկցել են իրավապահ մարմինների աշխատակիցները: Հասարակական կարգի խախտումներ չեն գրանցվել: