Ովքե՞ր են այս անգրագետ շարքի հեղինակները, ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը
Հարց, ովքե՞ր են այս անգրագետ շարքի հեղինակները, ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը։ Զուտ սուբյեկտիվ՝ փողալվացման մասը, բոլորիս պարզ է, բայց առհասարակ ինչի՞։
Ինչի՞ համար են այս պիոներական պլակատները մեր քաղաքի տարբեր հատվածներում՝ սխալ, խեղաթյուրված ու կցկտուր ինֆորմացիայով։
Ո՞վ կարող է ասել, թե ո՞ր պատմական աղբյուրի համաձայն է Նորավանքը թվագրված 1205 թվականով։ Ինձ հասանելի ոչ մի աղբյուրում նման ինֆորմացիա չկա։ (Wikipedia-ն հաշիվ չի)
Էլ չեմ ասում այն Կիևյան կամրջի վրայի պլակատը, որտեղ այլ կաթողիկոսի նկարը դրել են, վրան գրել Խրիմյան Հայրիկ։ Մարդու լաց է գալիս։
Կինո Հայրենիքի խաչմերուկում էլ Մարշալ Բաղրամյանը հայերեն Հովհաննես է, անգլերեն՝ չգիտես ինչու՝ Ivan։
Լավ դժվա՞ր է նորմալ մասնագետների ներգրավվել։
Յաշա Սոլոմոնյան. Ֆեյսբուք